ԱՄԷ-ն հերքում է Իրանին հարվածելու լուրերը
Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրաստիճան պաշտոնյան The Jerusalem Post-ին հայտարարել է, որ իր երկիրը ներգրավված չի եղել իրանական աղազատման կայանի ուղղությամբ իրականացված հարվածին։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄԷ-ն պատերազմի մեջ մտնելու դեպքում չէր հարվածի քաղաքացիական թիրախի, այլ կհարվածեր ռազմական օբյեկտի։ Իսրայելի պաշտպանության բանակը նույնպես հերքել է իր մասնակցությունը տվյալ հարվածին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե Արաբական Միացյալ Էմիրությունները հարվածել են իրանական աղազատման կայանին։ Այդ դեպքում դա կլիներ նրանց առաջին պատասխան գործողությունը իրանական անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների դեմ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իսլամական վարչակարգի դեմ մղվող պատերազմի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին
Իրանական Կարմիր մահիկը զգուշացրել է բնակչությանը, որ նավթապահեստարանների պայթյունները կարող են հանգեցնել թթվային անձրևնե...
Փեզեշքիանը զգուշացնող հայտարարություն է արել
Թեհրանը ստիպված կլինի արձագանքել ցանկացած երկրի հարձակումներին: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան։«Ե...
Իրանցի այաթոլլաները կոչով դիմել են կառավարությանը
Երկու ազդեցիկ և արմատական իրանցի այաթոլլաները կոչ են արել կառավարությանն արագացնել նոր Գերագույն առաջնորդի ընտրություն...
Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի. Financial Times
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն փակուղու մեջ է գցել․ Իրանի հետ էսկալացիան կարող է վերաճել պատերազմի: Այս մասին հայտնում է...