Իրանից արձակված բալիստիկ հրթիռը վնասազերծվել Է Թուրքիայի օդային տարածքում
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածքի ուղղությամբ շարժվող բալիստիկ հրթիռը ժամանակին խոցվել է ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի կողմից։
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հրթիռը անցել է Իրաքի և Սիրիայի օդային տարածքով և շարժվել դեպի Թուրքիա։ Այն որսացել և ոչնչացվել է Արևելյան Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական ուժերի միջոցով՝ մինչ Թուրքիայի օդային տարածք հասնելը։
Նշվում է նաև, որ Հաթայի նահանգի Դյորտյոլ շրջանի տարածքում հայտնաբերված բեկորները պատկանում են հակաօդային պաշտպանության միջոցներին, որոնք կիրառվել են օդում սպառնալիքը չեզոքացնելու ընթացքում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ երկիրը պատրաստ է ապահովել իր տարածքի և քաղաքացիների անվտանգությունը՝ անկախ սպառնալիքի աղբյուրից, ինչպես նաև շարունակելու է խորհրդակցությունները ՆԱՏՕ-ի և դաշնակիցների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
10,000-ը տանք, մեր սիրելի թոշակառուները գնան ծխախոտ առնեն․ Փաշինյանը՝ կոնսաթոշակների բարձրացման մասին
Երբ անկանխիկի առևտրի վերլուծությունը ստացել ենք՝ տեսել եմ, որ ծխախոտի ծախսը թոշակառուների շրջանում շատ մեծ է, դրանից շատ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...