Իրանի տապալումը կարող է տարածաշրջանը մղել աննախադեպ աղետի․ թյուրքագետ
Իրանի տապալման դեպքում 2003 թվականի Իրաքին, 2011 թվականի Սիրիային, 2023 թվականի Գազային երանի ենք տալու, հայտնել է պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Իրանը դեռ չի ակտիվացրել տարածաշրջանի իր պրոքսի ուժերին՝ Լիբանանից մինչև Եմեն ու Իրաք։ Իրական տարածաշրջանային աղետը կարող է սկսվել այդ պահից՝ ներառելով բոլոր երկրները»,- գրել է նա։
Գեղամյանն արձագանքել է նաև որոշ «փորձագետների» մեկնաբանություններին.
«Քանի որ տեսնում եմ համացանցային «փորձագետների» որոշ գրառումներ, որոնցով փորձում են հանգստացնել ու անկարևոր դարձնել տեղի ունեցողը, սա էլ հավելեմ. եթե դուք հավատում եք, որ Իրանում իշխանության տապալումից հետո տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն, բոլորը կլինեն ուրախ, չաղ, բախտավոր, ապա դուք հիմնավորապես չեք հասկանում, թե ինչպես է աշխատում էս տարածաշրջանի ներքին տրամաբանությունը, աշխարհաքաղաքական հաշվարկն ու ժամանակակից աշխարհում ուժերի դիրքավորումը»,- հավելել է Գեղամյանը։
Նմանատիպ հոդվածներ
Եթե մեր դեմ օգտագործվեն ձեր բազաները, հարվածելու ենք դրանց. Իրանը՝ Մերձավոր Արևելքի երկրներին
Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցցանցում հայտնել է, որ Թեհրանը շարունակելու է գրոհել Մեր...
Խամենեիի սպանությունը բացահայտ պատերազմ է մուսուլմանների դեմ. Իրանի նախագահ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը պատերազմի հայտարարում է ողջ իսլամական աշխարհին: Այս մասին մարտի 1-ին...
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցո...
Լուրերը մեկ տողով. Իրանից վրեժի խոստումներ և հրթիռային պատասխան, նավթի շուկաները ցնցման մեջ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային: • Հազարավոր մարդիկ հավաքվել են Սպահանի Նաղշե Ջահան հրապարակում՝ հարգելու ԱՄՆ...