Լեհաստանը պատրաստվում է «փոխհատուցման» հայց ներկայացնել Ռուսաստանի դեմ. FT
Լեհաստանը նախապատրաստում է դատական հայց Ռուսաստանի դեմ՝ կապված «խորհրդային տիրապետության» հետևանքների համար հնարավոր փոխհատուցման պահանջի հետ։ Գործընթացը նախաձեռնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հանձնարարությամբ իրականացվող ուսումնասիրությունը։
Հետաքննությունը համակարգող ինստիտուտի տնօրեն Բարտոշ Գոնդեկը նշել է, որ աշխատանքը նախատեսվում է իրականացնել լայնածավալ ձևաչափով։ Նրա խոսքով՝ այն կարող է լինել ավելի ընդգրկուն, քան նախկինում նացիստական հանցագործությունների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունները։
Լեհաստանը 2022 թվականին պահանջել էր Գերմանիայից շուրջ 6,2 տրիլիոն զլոտի փոխհատուցում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառած վնասների համար։ Բեռլինը հայտարարել էր, որ լրացուցիչ վճարումներ չի նախատեսում՝ ընդգծելով, որ 1953 թվականին Լեհաստանը հրաժարվել է ռեպարացիաներից։ 2024 թվականի փետրվարին Լեհաստանի նոր արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարեց, որ Գերմանիայից ռեպարացիաների հարցը փակված է՝ նշելով, որ իրավական հիմքեր չկան։
Ռուսաստանի ԱԳՆ-ում Լեհաստանի հնարավոր պահանջները որակել են որպես քաղաքական բնույթի հայտարարություններ։ Կրեմլում ևս նման նախաձեռնությունները բնութագրել են որպես ռուսատյացության դրսևորում։ Մինչդեռ ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ նման պահանջները չեն ունենա իրավական հիմք։
Նմանատիպ հոդվածներ
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «YouTube»-ի մոնետիզացիան կակտիվացվի ՀՀ-ում ապրիլի վերջին. նախարար
Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկ...
Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել...