Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահազանգերի ստուգման արդյունքում հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել։ Սպառման աճը պայմանավորված է ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի բնականոն ավելացմամբ և սաստիկ ցուրտ եղանակային պայմաններով։
«Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել. մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:
Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով՝ ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում. հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության՝ հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C։
Հարգելի՛ քաղաքացիներ,
Եթե դեռևս առկա են ձեր հասցեներում հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին, subject դաշտում նշելով «ծախսի անհամաձայնություն», ինչպես նաև անհրաժեշտ է նշել բաժանորդային քարտի համար և հեռախոսահամար:
Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետներն առավելագույնը եռօրյա ժամկետում կիրականացնեն էլեկտրոնային հաշվիչների դեպքում՝ սերվերների/ռեգիստրների ստուգում, իսկ ոչ էլեկտրոնայինների դեպքում կիրականացվի տեղայց և տեղազննություն:
Արդյունքների մասին պատշաճ կծանուցվեք Ընկերության կողմից»,- ասվում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «YouTube»-ի մոնետիզացիան կակտիվացվի ՀՀ-ում ապրիլի վերջին. նախարար
Երկար ժամանակ Google և Youtube ընկերությունների հետ ՀՀ Կառավարությունը, մասնավորապես՝ ԲՏԱՆ-ն, ինչպես նաև ԱԳՆ մեր գործընկ...