Starlink-ը 100 տերմինալ կփոխանցի Հայաստանի կառավարությանը. ԲՏԱ նախարար
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը հայտարարել է, որ ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը։ Այս մասին հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ամփոփիչ ասուլիսին։
«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում արդեն իսկ 2025 թվականից հասանելի է արբանյակային ինտերնետ կապի «Starlink» ընկերության ծառայությունները։ Այստեղ մենք աշխատանքները մեկնարկել էինք դեռևս 2024 թվականից` ազատականացնելով ռադիոհաճախականության որոշակի տիրույթներ, որից հետո «Starlink» ընկերությունը հնարավորություն ունեցավ իր գործունեությունը ծավալել»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ «Starlink»-ի տերմինալների նվիրատվությունը կատարվել է Հայաստանի մի շարք, հատկապես՝ բարձր լեռնային հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար։ Համապատասխան ընկերությունը նաև իր վրա է վերցրել առաջիկա մեկ տարվա ամբողջ ծառայությունների գումարի վճարները։
Բացի նվիրատվությունը, ինչպես տեղեկացրել է Հայրապետյանը, 2025 թվականի 2-րդ կիսամյակում Հայաստան է ներմուծվել 340 «Starlink» տերմինալ։
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...