Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Վաշինգտոնը Իրանի հետ նախատեսվող բանակցություններից առաջ հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը նույն օրը քննարկում է ունեցել նաև Օմանի արտգործնախարարի հետ։
IRNA գործակալության փոխանցմամբ՝ Բաղային նշել է, որ ԱՄՆ-ին ներկայացվել է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը՝ միջուկային ծրագրի, պատժամիջոցների չեղարկման և ապագա հնարավոր համաձայնագրի շրջանակների վերաբերյալ։ Իրանական կողմը ընդգծել է, որ բանակցությունները պետք է ընթանան հստակ սահմանված օրակարգով։
Նախօրեին իրանական աղբյուրը հայտնել էր, որ Թեհրանը ձևակերպել է «կարմիր գծեր» ԱՄՆ-ի հետ երկխոսության համար։ Դրանց համաձայն՝ քննարկումները կարող են վերաբերել բացառապես միջուկային թեմային, իսկ ուրանի հարստացման դադարեցումը չի դիտարկվում։ Բացի այդ, տարածաշրջանային հարցերը և հրթիռային ծրագիրը չեն ներառվի բանակցային օրակարգում։ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել դիտարկել միայն այն առաջարկները, որոնք առնչվում են միջուկային ծրագրին և պատժամիջոցների վերացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...