Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտրանքի դեպքում Թեհրանը կարող է բախվել լուրջ հետևանքների։ Այս մասին Ժնևում նախատեսվող բանակցությունների ֆոնին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը պատրաստ է «իրական շանս» տալ խաղաղ կարգավորմանը, սակայն Վաշինգտոնի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք կամ դրա ստեղծման ներուժ։ Ուիթաքերն ընդգծել է, որ նախագահը բազմիցս հայտարարել է այդ մասին։
Դիվանագետը նաև նշել է, որ ռազմական հարվածի սպառնալիքը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ զինված ուժերը գտնվում են Մերձավոր Արևելքում։
Միաժամանակ նա ընդգծել է, որ վերջնական որոշումները կայացնում է նախագահը, և առաջնահերթությունը շարունակում է մնալ հարցի խաղաղ լուծումը։ Սակայն, ինչպես նշել է Ուիթաքերը՝ եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան, «շատ վատ օրեր կսպասվեն Իրանին»։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մա...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...
Ադրբեջանը շարունակում է նոր երկաթգծի կառուցումը՝ դեպի Հայաստան և Թուրքիա․ԶԼՄ
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է նոր երկաթգծի կառուցումը Նախիջևանում։ Այս մասին հայտնում է Caliber.az-ը։...