ԱՆ-ն՝ բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ պոլիկլինիկական օղակի բուժաշխատողները աշխատավարձը ստանում են երկու մասով՝ պետական պատվերով մատուցված ծառայությունների և Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում իրականացված ծառայությունների դիմաց։
Նշվում է, որ պետական պատվերով տրամադրված բուժծառայությունների համար փոխհատուցումն արդեն իրականացվել է։
Հաշվի առնելով, որ ապահովագրական համակարգի գործարկման առաջին ամիսն է, բուժկենտրոններին լրացուցիչ ժամանակ է տրամադրվել նոր համակարգով փոխհատուցումներ իրականացնելու նպատակով՝ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումներ և ճշգրտումներ կատարելու համար։ Վաղը՝ ֆինանսավորումը կբացվի։
«Շնորհակալ ենք ըմբռնումով մոտեցման համար»,- ասված է հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահն ազատվեց տնային կալանքից․ փաստաբան
Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանն ազատվեց տնային կալանքից։ Այս մասին տեղեկանում ենք փաստաբան Մարինե Ֆար...
Շատ վատ օրեր կսպասվեն Իրանին․ Թեհրանը միջուկային զենք չպետք է ունենա․ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանին հարցը կարգավորել դիվանագիտական ճանապարհով, սակայն այլընտր...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ․ Նազելի Բաղդասարյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրել է վարչապետի խոսնակ Ն...
Ադրբեջանը շարունակում է նոր երկաթգծի կառուցումը՝ դեպի Հայաստան և Թուրքիա․ԶԼՄ
«Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն շարունակում է նոր երկաթգծի կառուցումը Նախիջևանում։ Այս մասին հայտնում է Caliber.az-ը։...