Քաղաքականություն

Արդյունքը չի կարող նախապես կանխորոշված լինել․ Խամենեին քննադատել է ԱՄՆ-ին

Արդյունքը չի կարող նախապես կանխորոշված լինել․ Խամենեին քննադատել է ԱՄՆ-ին
Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Վաշինգտոնի փորձերը նախապես հայտնել հնարավոր բանակցությունների արդյունքի մասին, անընդունելի են։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը հակասում է…

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Վաշինգտոնի փորձերը նախապես հայտնել հնարավոր բանակցությունների արդյունքի մասին, անընդունելի են։ Նրա խոսքով՝ նման մոտեցումը հակասում է բանակցային գործընթացի տրամաբանությանը։


Խամենեին անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ առաջարկվող քննարկումներին։ Նա նշել է, որ եթե բանակցություններ պետք է անցկացվեն, ապա դրանց արդյունքը չի կարող նախապես կանխորոշված լինել։ Նրա ձևակերպմամբ՝ անհնար է քննարկում սկսել՝ միաժամանակ պարտադրելով վերջնական պայմանավորվածությունը։


Իրանի առաջնորդը նաև ընդգծել է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաների՝ այդ թվում նախագահի և սենատորների հայտարարություններում արտահայտվող նման մոտեցումը սխալ է։ Խամենեին շեշտել է, որ բանակցությունները ենթադրում են երկկողմ քննարկում և համաձայնության հասնելու գործընթաց, այլ ոչ թե միակողմանի պայմանների թելադրում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250