Հովհաննիսյանը անդրադարձել է Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուն
Մեր իշխանության օրոք ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ, և եթե կա իրավական պրոցես հարուցելու անհրաժեշտություն՝ այն պետք է հարուցվի, անկախ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու կարգավիճակից: Այս մասին ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով իրենց իշխանության օրոք Կաթողիկոսի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու, երկրից ելքի արգելքի և Եպիսկոպոսաց ժողովի խոչընդոտման մասին հարցին:
«Դրանք իրավական գործընթացներ են, որոնց մեկնաբանության վերաբերյալ պետք է դիմել իրավապահ մարմիններին»,- նշել է նա:
Հարցին անդրադառնալով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը նշել է, որ եթե ՀՀ քաղաքացին չի կատարում դատական ակտը, իրավական տեսանկյունից ինքը պատասխանատու է օրենքի առաջ.
«Դա որևէ կերպ պետք չի դարձնել աղմուկ ու խոսել ինչ-որ հրահանգների մասին, կա նաև այլ հարց, ինչո՞ւ է որոշվել Հայաստանից դուրս իրականացնել Եպիսկոպոսաց ժողովը»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...