ՀԷՑ-ը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա. Մեսրոպյան
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թուրքական ընկերություններին հանձնելու օրակարգ չկա թեկուզ տեսական մակարդակում: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել էՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԷՑ-ի կառավարումն առնվազն տեսականորեն հնարավո՞ր է՝ հանձնվի թուրքական ընկերության:
ՀԾԿՀ նախագահը նկատեց՝ նման թեզեր հնչում են ընդդիմախոսների կողմից, սակայն դրանք որևէ օբյեկտիվ հիմք չունեն:
«Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն և ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, ինչը ծիծաղելի կլիներ, եթե միտքն այդքան տխուր չլիներ: Նման բան չկա օրակարգում:
Հետևաբար, այս պահին հողի վրա, ռեալ իրականության մեջ թուրքական որևէ ընկերության ՀԷՑ վաճառելու որևէ նշան չեմ տեսնում»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ասել էր. «Անթույալտրելի է, որ ՀԷՑ-ում կառավարման առումով ամենաթողություն տիրի»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանը չի արտահանձնի քաղաքական դրդապատճառներով հետապնդվող քաղաքացիներին Ռուսաստանին. Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում բացառել է Ռուսաստանում հետապնդվող քաղաք...
«ՔՊ» կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները
Շարունակվում է 2026 թվականի հերթական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատմա...
Փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, անձրև է եկել, լվացել տարել է. Գաբրիելյան
Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տվեք, իմաստը որն է, իմ 3-4 օր առաջ ասած՝ ռիսկային հատվա...
Ստուգման արդյունքում հունվարին հավելագրման դեպքեր չեն հայտնաբերվել. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ հունվար ամսվա սպառման վերաբերյալ ստացված շուրջ յոթ տասնյակ ահ...