Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 10-ին, 11-ի գիշերը շրջանների զգալի մասում, 11-ի ցերեկը, 12-14-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 10-14-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Փետրվարի 10-11-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 10- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 , Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-8 աստիճանով, 12-14-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում ևս փետրվարի 10-12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև։
Փետրվարրի 10-11-ին առավոտյան ժամերին սպասվում է նաև մառախուղ։ Փետրվարի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարրի 10-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին...
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 9-13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շ...
Լուսնի վրա քաղաքաներ կկառուցվի 10 տարուց էլ պակաս ժամանակում․ Մասկ
SpaceX-ը ծրագրեր ունի առաջիկա տասնամյակների ընթացքում Լուսնի և Մարսի վրա քաղաքներ ստեղծելու համար։ Ընկերության հիմնադիր...