Վենսին սուլոցներով են դիմավորել․ Կալլասի մեկնաբանությունը․ Politico
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հասցեին հնչած սուլոցներին՝ դրանք բնորոշելով որպես «եվրոպական հպարտության» դրսևորում։ Նրա խոսքերը փոխանցել է Politico-ն։
Կալլասի խոսքով՝ վերջին շրջանում Միացյալ Նահանգներից Եվրոպայի հասցեին հնչել են ոչ հաճելի հայտարարություններ, ինչի ֆոնին եվրոպական հանրության արձագանքը, նրա գնահատմամբ, արտահայտել է սեփական արժանապատվության զգացումը։ Նա նշել է, որ այդ վերաբերմունքը նկատելի էր նաև մարզադաշտում։
Միջադեպը տեղի է ունեցել 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողության ընթացքում, որը անցկացվել է Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում։ Ամերիկյան պատվիրակության անցման ժամանակ մեծ էկրաններին ցուցադրվել են Ջեյ Դի Վենսը և նրա կինը, ինչին որոշ հանդիսատեսներ արձագանքել են սուլոցներով և բացասական բացականչություններով։
Հավելենք՝ ավելի վաղ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որտեղ նշվում է, որ Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն կրի սեփական պաշտպանության հարցում։ Փաստաթղթում նաև արձանագրվում է, որ Վաշինգտոնը տարաձայնություններ ունի եվրոպացի պաշտոնյաների հետ Ուկրաինայի վերաբերյալ։ Այս համատեքստում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռազմավարությունը կոչված է ցույց տալու Եվրամիության տեղը և կանխելու Վաշինգտոնի ներգրավումը, նրա ձևակերպմամբ, եվրոպական նախաձեռնություններում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ժամանեց Հայաստան
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի...
Մեկնարկել է ԱՄՆ փոխնախագահի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը
Մեկնարկել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը...
Սպասված այց․ Ալեն Սիմոնյանը գրառում է արել
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագա...
Վենսը հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելուց հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու վերաբերյալ: «Այսօ...