Սոցիալիստ Սեգուրուն առաջատար է Պորտուգալիայի ընտրություններում

Պորտուգալիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում առաջատար է Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անտոնիու Ժոզե Սեգուրուն։ Երկրի Ներքին վարչական գործերի նախարարության տվյալներով՝ քվեաթերթիկների 99,2 տոկոսի հաշվարկից հետո նա ստացել է ձայների 66,82 տոկոսը։


Նրա մրցակիցը՝ Անդրե Վենտուրան, հավաքել է ձայների 33,18 տոկոսը։ Ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 50,11 տոկոս։


Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն բոլոր ստուգման և արդյունքների հաստատման ընթացակարգերի ավարտից հետո։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Սեգուրուի հաղթանակի դեպքում նա կարող է դառնալ վերջին 20 տարվա ընթացքում Պորտուգալիայի առաջին սոցիալիստ նախագահը։


Պորտուգալիայի նախագահի պաշտոնը 2016 թվականից զբաղեցնում է Մարսելու Ռեբելու դե Սոուզան, որը 2021 թվականին վերընտրվել է երկրորդ ժամկետով։

Քաղաքականություն