Հաստատվել է՝ դեպի Հայաստան գերհզոր չիպերի արտահանման թույլտվությունները․ Վենս
Հաստատվել է դեպի Հայաստան՝ NVIDIA ընկերության արտադրած գերհզոր չիպերի հերթական խմբաքանակի արտահանման թույլտվությունների տրամադրումը։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Հուսով եմ, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում ՀՀ և ԱՄՆ միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա է՛լ ավելի զարգացնել և ամրապնդել ՀՀ և ԱՄՆ ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը»,-նշել է Վենսը:
Դեռևս 2025-ի նոյեմբերին պարզ դարձավ, որ արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող Firebird ստարտափը ստացել է NVIDIA -ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը:
Հիշեցնենք՝ Firebird ընկերությունը ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել Dell Technologies-ի հետ տեխնոլոգիական գործընկերության մասին՝ ամրապնդելով Հայաստանի դիրքերը արհեստական բանականության և թվային զարգացման ոլորտում։ Այս մասին ընկերությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ նախագծի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ և այլ դերակատարների մասնակցությամբ:
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջու...
Հայ-ամերիկյան հարաբերություններն այսօր գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ամեր...
Ամերիկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան. Վենս
Երևանում կայացած համատեղ ասուլիսի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարեց, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ա...
Ես սպասում եմ վաղվա օրվան, որը կանցկացնեմ Հայաստանում․ ԱՄՆ փոխնախագահ
Այն, ինչ այսօր այստեղ կատարվում է, սա պատմական նշանակություն ունի։ Այս մասին Վենսը հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշի...