Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ
Տելեգրամյան armgeopolitic ալիքում հրապարակված լուրը, թե Առողջապահության նախարարությունը բժիշկների աշխատավարձը կրճատող սկանդալային նախագիծ է շրջանառում, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասված է Առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ: Նշենք, որ փոխահատուցվող գներով չի սահմանվում աշխատավարձի չափը: Բժշկական կազմակերպությունն ինքնուրույն է որոշում յուրաքանչյուր բժշկի աշխատավարձի չափը. այն պետք է ավելի ցածր չլինի, քան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը: Հավանաբար սա է դարձել տելեգրամյան ալիքում շրջանառվող լուրի համար շահարկման առիթ:
Ինչ վերաբերում է բուժկենտրոնների սեփականատերերի կողմից աշխատավարձի հաշվարկին, ապա աշխատավարձը տրվում է` համաձայն գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրի:
ԱՆ ենթակայությամբ գործող բուժկենտրոններում, որը կազմում է ընդհանուր բուժկենտրոնների ընդգրկվածության 60 տոկոսը, աշխատավարձի կրճատում չի եղել»,- նշված է գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մաս...
Իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է. Աննա Հակոբյան
«Սիրելի հայրենակիցներ,Տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։Բոլորին խ...
Հյուսիսային Կորեան դպրոցականների է մահապատժի ենթարկել «Կաղամարի խաղը» դիտելու համար
Հյուսիսային Կորեայում «Կաղամարի խաղը» նման հարավկորեական դրամաներ դիտելը կամ BTS-ի երաժշտություն լսելը կարող է հանգեցնել...