Եռակողմ համաձայնագրերը հնարավորություն են տալիս լուծել տրանսպորտային խնդիրները. Լավրով

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել Հարավային Կովկասում տրանսպորտային խնդիրները։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։


«Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով, մեր կարծիքով, արդիական են մնում նախևառաջ տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ խնդիրների լուծման համար»,– ասել է ՌԴ ԱԳ նախարարը։


Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զգալի առավելություններ ստանա այդ գործընթացից, իսկ տարածաշրջանի բնականոն գործունեության համար անհրաժեշտ է վերացնել առկա բոլոր խոչընդոտները։ Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է դրան։

Քաղաքականություն