Սիրիացիների փոխանցումը պայմանավորված է Թուրքիայի հետ հարաբերությունների գործընթացով. Սրբուհի Գալյան
Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման համատեքստում է ընտրվել սիրիացիներին փոխանցելու տարբերակը։ Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավական հիմքով և ինչ պայմանագրերի շրջանակում է իրականացվել փոխանցումը, ինչպես նաև՝ արդյոք եղել են փոխանակում իրականացնելու վերաբերյալ դիմումներ։
Նախարարի խոսքով՝ փոխանցված անձինք փոխանցվել են այն պայմանով, որ պետք է շարունակեն կրել իրենց պատիժը։ Նա նշել է, որ հարցը կարգավորվել է քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքի շրջանակում, որը թույլ է տալիս գործընթացն իրականացնել փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ հաշվի առնելով առկա հնարավորությունները։
Գալյանը հավելել է, որ փոխանցումը կատարվել է նաև Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով։ Նրա խոսքով՝ քննարկվել են փոխանցման տարբեր տարբերակներ, սակայն ընտրվել է տվյալ ճանապարհը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու է փոխանցումն իրականացվել Թուրքիայի միջոցով, նախարարը նշել է, որ որևէ իրավական արգելք չկա, և հնարավոր է փոխանցումն իրականացնել ցանկացած պետության միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Չկա ավելի արժանապատիվ բան, քան խաղաղությունն է. Ռուբինյան
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը Աբու Դաբիում մրցանակ են ստանում խաղաղության համար։ Այս մասին ֆեյսբուքի իր էջու...
Վենսը Հայաստան և Ադրբեջան կժամանի՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությունից հետո
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կայցելի Հայաստան...
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման
Արայիկ Հարությունյանը և Լևոն Մնացականյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ն...
Չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը. Վազգեն Հարությունյանը` իր շուրջ ստեղծված սկանդալի մասին
Հաշվի առնելով իմ վերաբերյալ հարուցված հանրային քրեկայան հետապնդման կապակցությամբ մամուլում տարածված տեղեկատվության մասով...