Բաքվի դատարանում 19 տարվա ազատազրկման են դատապարտել Մադաթ Բաբայանին
Ադրբեջանի իշխանությունները գերեվարված Մադաթ Բաբայանին 19 տարվա ազատազրկման են դատապարտել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման։
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի համար նշանակված պատիժը, որը 20 տարվա ազատազրկում է՝ ցմահ ազատազրկման փոխարեն, պայմանավորված է եղել նրանց 65 տարեկանը լրանալով։
Նմանատիպ հոդվածներ
Սիսիանի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Փետրվարի 4-ին՝ ժամը 15:10-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհ...
Հայաստանում քաղցկեղից մահացության նվազում` 10%ով. Անահիտ Ավանեսյան
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր քաղցկեղի դեմ պայքարի օրն է: «Այս հիվա...
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան և Քաջարան-Մեղրի ճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 5-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհն...
Ոսկու և արծաթի գները նվազել են
NYMEX բորսայի փետրվարի 4-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գի...