Սպասվում է ձնախառն անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին, 7-ին, 8-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 5-6-ին, 8-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Փետրվարի 4-8-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-5-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 6-8-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում փետրվարի 4-ին, 7-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 5-6-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում փետրվարի 4-ի ցերեկը կլինի 3-5 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի -1...+1 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով. մանրամասներ
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղ...
ՌԴ կառավարությունը աջակցել է կենդանիների բռնագրավման մասին օրինագծին. մանրամասներ
ՌԴ կառավարությունում հավանություն է ստացել օրինագիծը, ըստ որի՝ հնարավոր կլինի առգրավել ընտանի կենդանիներին՝ սեփականատերե...
Bitcoin-ի անկումը շարունակվում է
CoinGlass վերլուծական ընկերության տվյալներով՝ վերջին օրերին Bitcoin-ի ներդրողները լիկվիդացրել են շուրջ 2,56 միլիարդ դոլա...
Մուրացկանն ունեցել է մի քանի տուն, ինչպես նաև ավտոմեքենա՝ անձնական վարորդով. Հնդկաստան
Հնդկաստանի Ինդոր քաղաքում բացահայտվել է, որ տարիներ շարունակ մուրացկան ներկայացող 50-ամյա Մանգիլալ Չաուհանն իրականում աղ...