ՆԱՏՕ-ն սկսում է Գրենլանդիայի անվտանգության պլանավորումը
ՆԱՏՕ-ն սկսել է «Արկտիկական պահապան» առաքելության ռազմական պլանավորումը, որն ուղղված է Գրենլանդիայի անվտանգության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի Եվրոպայում դաշնակից ուժերի կենտրոնական շտաբի (SHAPE) խոսնակ, գնդապետ Մարտին Օ'Դոնելը, ըստ AFP-ի։ Նա հրաժարվել է մանրամասներ բացահայտել, քանի որ առաքելության նախապատրաստական աշխատանքները նոր են սկսվել։
Bloomberg-ի տվյալներով՝ Գերմանիան է նախաձեռնել «Արկտիկական պահապան» առաքելությունը։ Գործակալության աղբյուրները հայտնել են, որ ՆԱՏՕ-ն կարող է որպես մոդել օգտագործել 2025 թվականի հունվարին Բալթիկ ծովում կարևորագույն ենթակառուցվածքները պաշտպանելու համար մեկնարկած «Բալթիկ պահապան» առաքելությունը։
Հունվարի 16-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը «The Daily Mirror»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան աջակցում է «Արկտիկական պահապան» առաքելության ստեղծմանը։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան չի կիսում ԱՄՆ դիրքորոշումը Գրենլանդիայի հարցում և հարգում է կղզու ինքնիշխանությունը որպես Դանիայի մաս։
Նմանատիպ հոդվածներ
Կարևոր որոշում ենք ընդունել. Ատոմակայանի տիպը պետք է լինի մոդուլային. Դավիթ Խուդաթյան
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը մամլո ասուլիսի ժամանակ ասել է ինչպիսին պետք է լինի ատոմակայանի տիպը: «2026 թվականի ընթացքու...
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...
Ամեն տարի ՔԿՀ-ներում ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք․ Արդարադատության նախարար
Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքո...
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական...