Բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին կտրամադրվի ՎՀԴՄ կտրոն․ նախագիծ
Այսուհետ բոլոր բժշկական ծառայություններից օգտվելիս քաղաքացիներին տրամադրվի ՀԴՄ կտրոն: Ամբողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ԱՐՄԵԴ ծրագրային համակարգում, և արդյունքում կունենանք մեկ միասնական տեղեկատվական համակարգ: Այս մասին ասել է պատգամավոր Ծովինար Վարդանյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Առաջարկվում է ՀՀ հարկային օրենսգրքի 380.1-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար պարտադիր կլինի կիրառել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա: Եթե վճարումն իրականացվել է վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքների միջոցով, ապա այս դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա ունենալը կդառնա պարտադիր: «Ծառայությունների մատուցման համար կատարված վճարման դիմաց կգեներացվի էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն, որը քաղաքացին կարող է ստանալ էլեկտրոնային առողջապահական համակարգի հավելվածի միջոցով»,- մանրամասնել է Ծովինար Վարդանյանը:
Առաջարկվում է նաև բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման դեպքում համապատասխանաբար հարկային հաշվի և ՀԴՄ կտրոնի վրա տպագրել յուրաքանչյուր մատուցված ծառայության համար էլեկտրոնային առողջապահության համակարգի կողմից գեներացված, համապատասխան բժշկական ծառայության անհատականացված նույնականացման ծածկագիրը:
«Ծածկագիրը ցույց է տալու՝ քաղաքացին ո՞ր ծառայություններից է օգտվել և որքա՞ն է վճարել ծառայության համար: Սա նաև վերահսկողական գործիք է»,- նշել է հիմնական զեկուցողը:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը նշել է, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նա ներկայացրել է որոշ տեխնիկական, խմբագրական առաջարկներ:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Նմանատիպ հոդվածներ
Պետական մոնիտորինգը կարելի է ամբողջությամբ հանձնել արհեստական բանականությանը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքն...
Ամեն տարի ՔԿՀ-ներում ունենք նույն թվով անձանց մուտք ու ելք․ Արդարադատության նախարար
Այսօր ՔԿՀ-ներում պահվում է 2869 անձ, որից 1406-ը՝ կալանավորված, 1463-ը՝ դատապարտյալ, այսինքն՝ վերջին 5 տարիների կտրվածքո...
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը պահանջել է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին
Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով պահանջում է Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական...
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին․ Փաշինյան
Վերջին գրեթե 40 տարիների ընթացքում երբեք չէիք տեսնի «խաղաղություն», «Հայաստան», «Ադրբեջան» բառերը միասին, և նույնիսկ եթե...