Աղքատությունը նախկինում ավելի բարձր է եղել․ Թորոսյան
Ծայրահեղ աղքատությունը կազմում է 0.6 տոկոս, իսկ աղքատությունը, որը չափվում է աղքատության միջին գծով, կազմում է 21.7 տոկոս, ԱԺ-ում ասել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը:
«Նախկինում ավելի բարձր են եղել ոչ միայն այս թվի համեմատ, մենք նաև տենդենց ենք տեսնում իջնելու: 2023-ին եղել է 1.1, 2024-ին՝ 0.6, ու վստահ եմ, որ 2025-ին ավելի ցածր է լինելու:
Նույնը աղքատության մասին է՝ ոչ ծայրահեղ՝ 26.5, 24.8, 23.7 և նոր մեթոդաբանությամբ՝ 21.7: Մեր իրականացրած քաղաքականության արդյունքն է սա իհարկե՝ և՛ ներքին, և՛ արտաքին:
Անում ենք բարեփոխումներ բոլոր ուղղություններով, շեշտը դնում ենք աշխատանքի և անհատական ջանքի վրա՝ չմոռանալով մեր քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում աշխատել»,- նշել է Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անգլերենի քննության թեստերում խոտան է եղել․ դիմորդները պահանջում են նոր քննություն
Այսօր տեղի ունեցած օտար լեզուների միասնական քննությունը վերածվել է իսկական փորձության հարյուրավոր դիմորդների համար։ Անգլ...
10 քաղաքացի հոսպիտալացվել է, ծանր դեպքեր կան. մանրամասներ՝ Արագածոտնիում շղթայական վթարից
Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում: Այդ մաս...
Կասեցվել է Շահումյան գյուղի մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրության հիման վրա՝ կասեցվել է «Արտ...
Գերմանիան պլանավորում է ստեղծել 100 արբանյակներից բաղկացած համաստեղություն. Reuters
Գերմանիան պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ստեղծել ավելի քան 100 արբանյակներից բաղկացած կոդավորված համաս...