Վաշինգտոնը տասնյակ ինքնաթիռներ և նավեր է տեղափոխել Իրանի մերձակայք․ WP
Վերջին մեկ ամսվա ընթացքում Միացյալ Նահանգները տասնյակ ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել Իրանի հարակից բազաներ և Մերձավոր Արևելքում կենտրոնացրել շուրջ մեկ տասնյակ ռազմական նավեր: Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տվյալներով՝ ամերիկյան զինուժի ներկայության ուժեղացումը չի հասնում անցյալ տարվա մակարդակին, երբ իրականացվել էին հարվածներ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված օբյեկտների դեմ, սակայն այն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տալիս է հնարավոր ռազմական ընտրանք։
Նշվում է, որ «Abraham Lincoln» ավիակիրն իր հետ ուղեկցող երեք էսկադրային կործանիչներով (էսմինեցներով) գործում է Արաբական ծովի հյուսիսային հատվածում։ Նույն շրջանում գտնվում են առնվազն ևս ութ ամերիկյան ռազմական նավեր, այդ թվում՝ էսմինեցներ Օրմուզի նեղուցի մերձակայքում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռներ են ժամանել Երևան և Բաքու
Փետրվարի առաջին օրերին ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող առնվազն 20 ռազմատրանսպորտային ինքնաթիռներ ժամանել են Հայաստան և...
Ռուսական զորքերն օգնել են հետ մղել ահաբեկիչների հարձակումը Նիգերի մայրաքաղաքի օդանավակայանի վրա
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Նիգերի մայրաքաղաք Նիամեյի օդանավակայանի և դրա հ...
Ուկրաինան ենթարկվել է զանգվածային հարվածների
Ուկրաինայի մի շարք քաղաքներ գիշերվա ընթացքում ենթարկվել են լայնածավալ հրթիռային և դրոնային հարվածների։ Առավել ծանր իրավի...
ԱՄՆ-ն մարտական մեքենաներով զորավարժություններ է անցկացրել Ռուսաստանի սահմանին մոտ
ԱՄՆ զինված ուժերը Լեհաստանում անցկացրել են զորավարժություններ «Bradley» հետևակի մարտական մեքենաների մասնակցությամբ՝ Ռուս...