Շինարարական կազմակերպությունները կարող են զրկվել լիցենզիայից, եթե օդի աղտոտվածության նորմերը չպահպանեն
Մայիսի 1-ին կիրառության մեջ կմտնեն օդի ախտոտվածության նվազեցմանն ուղղված նորմերը շինարարական կազմակերպությունների համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը։
«Բոլոր սեփականատերերը՝ կառուցապատողները կամ շինարարները, իրականացնելու են կահավորման աշխատանքները: Հիմնականում դա մեծ գումարի հետ չէ կապված; Օրինակ՝ այն ճանապարհները, որոնցով շինհրապարակում երթևեկում են տրանսպորտային միջոցները շինարարությունը սպասարկելու համար, պետք է բետոնապատվեն: Դա մեծ ծավալի աշխատանք չէ»,- նշել է Նա։
Շինհրապարակների այն հատվածները, որոնք ունեն հողային մակերես, պետք է խճապատվեն, որ քամիների ժամանակ հողային մակերեսից փոշին դուրս չգա։
Նաև նշվում է, որ շինհրապարակներում պարտադիր պետք է տեղադրված լինեն նաև համապատասխան սարքավորումներ, որոնք վերլուծելու են և տան գնահատական օդի աղտոտվածության մակարդակի վերաբերյալ։
Նշված նորմերի չպահպանման դեպքում շինարարական կազմակերպությունները ընդհուպ կարող են զրկվել լիցենզիայից, կամ լիցենզիան կարող է կասեցվել։





























