Մարդիկ կարծում են, որ մենք ատում ենք Եվրոպան կամ խնդիր ունենք նրա հետ. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ սխալ է այն ընկալումը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինքը կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խնդիր ունեն Եվրոպայի հետ կամ չեն սիրում այն։
«Մարդիկ կարծում են, որ մենք ատում ենք Եվրոպան կամ խնդիր ունենք նրա հետ։ Ոչ, մենք սիրում ենք Եվրոպան»,- նշել է Վենսը։
Նրա խոսքով՝ Եվրոպայի սահմանների վերահսկման, տնտեսական աճի և ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ մտահոգությունը պայմանավորված է եվրոպական քաղաքակրթության պահպանման և Եվրոպայի անվտանգության ապահովման ցանկությամբ։
Վենսը նշել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որպեսզի Եվրոպան կարողանա ինքնուրույն պաշտպանվել և դառնալ ավելի ինքնաբավ։
«Թրամփը ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ավելի ուժեղ լինի, բայց նաև ինքնաբավ։ Նա չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն լինի ամերիկյան անվտանգության հովանոց, որտեղ ամերիկյան զորքերը պետք է կռվեն Եվրոպան պաշտպանելու համար»,- ասել է նա։
ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ Եվրոպայի թուլացումը վատ կլինի նաև Ամերիկայի համար, և ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է պաշտպանել սեփական սահմաններն ու խրախուսել եվրոպացի գործընկերներին անել նույնը։
Վենսը նաև խոսել է ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին Իրանում.
«Մենք պարզապես ուզում ենք համոզվել, որ ունենք տարբերակներ։ Մենք տարածաշրջանում ունենք մեծ ուժեր, և կան մարդիկ, ովքեր կարող են վտանգի տակ լինել։
Կարծում եմ՝ Թրամփը պարզապես ուզում էր համոզվել, որ, Աստված մի արասցե, եթե իրանցիները ինչ-որ իսկապես հիմար բան անեն, մենք ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները արձագանքելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...