Բյուջեր ձեր օբշյակը չէ. Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատասխանելով տնային կալանքում գտնվող գորածարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղոբորորդու վերջին հայտարարություններից մեկին, համաձայն որի, վարչապետը պետք է ստանա 1 դրամ աշխատավարձ:
«Եթե պետության ղեկավարը չի վճարվում պետության կողմից, ուրեմն պարտական չէ ժողովրդին:
Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է: Երբ Տաշիր Սամոյի ներկայացուցիչները հայտարարում են, թե իրենց վարչապետը ստանալու է 1 դրամ, իրենք պաշտպանում են կոռուպցիան, որովհետև բյուջեն ձեր օբշյակը չի, որ երբ ուզեք, ինչքան ուզեք հավելագրումներ անեք:
Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է, որովհետև դու կամ ունես վճարվող իշխանություն, կամ գնված իշխանություն: Սա նշանակում է՝ դու ժողովրդի գրպանը մտնելու ես սև մուտքից: Էնքան պարզ է սա»,- նշել է Կոնջորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը Կարապետյաններին առաջարկել է պետբյուջե վերադարձնել ստացած 105,3 մլն դրամը
««Տաշիր-ագրո» ընկերությունը պետական բյուջեից ստացել է ավելի քան 105,3 մլն դրամ սուբսիդավորում միայն մեկ ծրագրով, երբ ներ...
Անուն առ անուն կհրապարակեմ բացակաները․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ...
Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջ պետք է կառուցվի. վարչապետ
Տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա: Այս մասին «Հայաստանը և խա...
Ո՛չ, այդպես չի, բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել. Փաշինյան
Տասնամյակների այդ բոլոր ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում։ Մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրեն...