Անուն առ անուն կհրապարակեմ բացակաները․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ: Այս մասին ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գեղամ Մանուկյանին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի կողմից զեկույցի չհրապարակման մասին հարցին:
«Այս թեմայի շուրջ շահարկումները համարում եմ անտեղի, այն փաստը, որ ԱԺ 107 պատգամավորները պետք է ծանոթանան զեկույցին, իրողություն է: Կես տարի անցել է, ոչ ոք առիթը բաց չի թողում սրա մասին խոսելու: Վերջացրեք սրա շուրջ շահարկումներ անելը»,- նշել է նա:
«Հեսա կհրապարակեմ ինչքան եք եկել գործի, վերջին 5 տարին վատ աշակերտի պես չեք գալիս, էլ չեմ ասում, որ հանձնաժողովի նիստերին ընդհանրապես չեք մասնակցում: Վերջին անգամ խորհրդի նիստին Սեյրան Օհանյանն է եկել՝ չեմ հիշում, թե երբ: Խնդիր չկա, կխնդրեմ քարտուղարությանը՝ կկազմակերպեն ձեր բացակաները, անուն առ անուն կհրապարակեմ»,- Սիմոնյանը նշել է, որ կարող է հրապարակել ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը։
Նմանատիպ հոդվածներ
Պապոյանը Կարապետյաններին առաջարկել է պետբյուջե վերադարձնել ստացած 105,3 մլն դրամը
««Տաշիր-ագրո» ընկերությունը պետական բյուջեից ստացել է ավելի քան 105,3 մլն դրամ սուբսիդավորում միայն մեկ ծրագրով, երբ ներ...
Բյուջեր ձեր օբշյակը չէ. Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատաս...
Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջ պետք է կառուցվի. վարչապետ
Տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա: Այս մասին «Հայաստանը և խա...
Ո՛չ, այդպես չի, բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել. Փաշինյան
Տասնամյակների այդ բոլոր ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում։ Մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրեն...