Պապոյանը Կարապետյաններին առաջարկել է պետբյուջե վերադարձնել ստացած 105,3 մլն դրամը
««Տաշիր-ագրո» ընկերությունը պետական բյուջեից ստացել է ավելի քան 105,3 մլն դրամ սուբսիդավորում միայն մեկ ծրագրով, երբ ներմուծել են խոշոր եղջերավոր տոհմային անասուններ: Այսինքն՝ պետբյուջեից որպես աջակցություն նրանց փոխանցվել է այդ գումարը: Այս մասին տեսանյութ է հրապարակել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Ես առաջարկում եմ Նարեկ Կարապետյանին կամ նրա միլիարդատեր հորեղբորը, որ պետությանը վերադարձնեն այդ 105,3 միլիոն դրամը․ չէ՞ որ դուք պատրաստ եք 1 դրամով աշխատել և ձեզ պետք չէ այդ գումարը: Կարծում եմ՝ այդպես որսորդությամբ զբաղվելու կարիք էլ չի լինի»,- տեսանյութում ասել է Պապոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Բյուջեր ձեր օբշյակը չէ. Ամենաթանկ ղեկավարը 1 դրամանոց ղեկավարն է. Կոնջորյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատաս...
Անուն առ անուն կհրապարակեմ բացակաները․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ...
Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջ պետք է կառուցվի. վարչապետ
Տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա: Այս մասին «Հայաստանը և խա...
Ո՛չ, այդպես չի, բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել. Փաշինյան
Տասնամյակների այդ բոլոր ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում։ Մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրեն...