Ո՛չ, այդպես չի, բենզինի համար Եռաբլուրը չենք մոռացել. Փաշինյան
Տասնամյակների այդ բոլոր ընկերությունները վերջին հուսահատ ճիգերն են գործադրում։ Մեծ ներդրումներ են անում՝ հակաարշավ, իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար։ Մինչդեռ, երբ ՀՀ սպառողները տասնամյակներով տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամենի համար։ Այսօր դրա համար պատասխանատվություն ու բացատրություն չեն ուզում տալ։ Այս մասին հայտրարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ դեկտեմբերի 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել։
«Երեկ տեսա՝ տենց էլի գրում են՝ «բենզինի համար Եռաբլուրը մոռացաք»։ Ո՛չ, այդպես չի, որովհետև զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։
Մեր եղբայրները ընկել են, որ ՀՀ-ն ոտքի կանգնի, և ՀՀ-ն ոտքի է կանգնել որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, արժանապատիվ մասնակից»,- ասել է նա։
Մանրամասները տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջ պետք է կառուցվի. վարչապետ
Տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա: Այս մասին «Հայաստանը և խա...
Անուն առ անուն կհրապարակեմ բացակաները․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դուք գալիս եք այստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու, կարծում եմ՝ տրամաբանական չէ...
Փորձում են համոզել, որ իրենք կարող են փրկել Հայաստանի տնտեսությունը․ Չախոյան
Ռուսաստանցի գործարար Տաշիր Սամոյի մանկապատանեկան խմբակը տևական ժամանակ է փորձում է մեր հանրությանը տարատեսակ էմոցիոնալ տ...
Հարգելի՛ Պարոն Կարապետյան, եթե մտել ես մեծեր լիգա, արի բանավիճենք․ Ալեքսանյան
Սամվել Կարապետյանի թիմակիցները փորձում են ներկայացնել, որ իրենք շատ ուժեղ մարդիկ են, ուժեղ առաջնորդներ են, մենք էլ թույլ...