ՀԾԿՀ-ն տեղյակ է եղել ՀԷՑ-ի խնդիրներին․ Դավիթ Ղազինյան
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղյակ է եղել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի աշխատանքում ի հայտ եկող այս կամ այն խնդիրների մասին, բայց հիմա լռելը ձեռնտու է։ ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալ» ընկերության հայցի քննության ժամանակ այս հայտարարությունն արեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Այն թերությունները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ խոսում է հանձնաժողովը, երբևէ համակարգային բնույթ չեն կրել: ՀԷՑ-ի մի մասնաճյուղում արձանագրված բացթողումները երբեք չեն կրկնվել մյուս մասնաճյուղերում, և որևէ հետևողականության մասին խոսել հնարավոր չէ։ Այսպես ասեմ` մեկ մասնաճյուղը կարող էր 2 մարզ սպասարկել, բայց մի մարզի 2 ցանցում որոշակի թերություններ կարող էին լինել, բայց մնացածում խնդիր չի եղել։ Այսինքն` համակարգային խնդրի մասին խոսք չի կարող լինել։ ՀԾԿՀ-ն վաղուց տեղյակ է եղել մեր աշխատաոճին, ու բոլոր հարցերով մենք իրենց հետ խորհրդակցել ենք»,- նշեց Ղազինյանը։
Նա վստահեցրեց՝ գլխամասում որևէ խնդիր երբևէ չի եղել։ Ղազինյանն ընդգծեց` չի էլ հավատում, որ մասնաճյուղերից մեկի ղեկավարն այնպիսի քայլ աներ, որ վնաս հասցներ ընկերությանը։
Նմանատիպ հոդվածներ
Մեջը քյար չկա, եթե հրապարակային չէ. պիտի գաք՝ գործ անեք․ Կոնջորյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասել է, որ ընդդիմությունը չի օգտվում նվազագույն հնարավորություններից...
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ անժամկետ կալանքը, փոխարինվեց տնային կա...
Ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի երկաթուղով` Ադրբեջանի տարածքով
Գաղտնիք չէ, որ հեղուկ գազի հետ կապված Հայաստանում հիմա մեծ խնդկիր կա, խնդիրը պայմանավորված է նրանով, որ մենք ներմուծում...
Հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Երկրորդ ընթերցմամաբ և ամբողջությամբ ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապ...