Սիրսկին հայտարարել է 2026 թվականին Ուկրաինայի նոր հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին ուկրաինական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է 2026 թվականին նոր հարձակողական գործողությունների նախապատրաստման մասին։ Նա ընդգծել է, որ չնայած ռազմավարական պաշտպանական գործողության իրականացմանը, առանցքային է մնում այն գիտակցումը, որ միայն պաշտպանությամբ հնարավոր չէ հաղթանակի հասնել։
Ըստ Սիրսկիի՝ ուկրաինական զորքերը պայքարելու են «օպերատիվ նախաձեռնությունը» պահպանելու համար։ Այս մարտավարությունը, ինչպես նա պարզաբանել է, նպատակ ունի ստիպել հակառակորդին զգալի ուժեր և միջոցներ տեղափոխել առաջնահերթ ուղղություններից ռազմաճակատի այն հատվածներ, որտեղ Ուկրաինայի զինված ուժերը կիրականացնեն ակտիվ գործողություններ՝ այդպիսով ցրելով և թուլացնելով նրա խմբավորումները։
Նույն հարցազրույցում գլխավոր հրամանատարն անդրադարձել է նաև ստորաբաժանումների համալրման հարցին։ Նա հայտնել է, որ զորամասն ինքնակամ լքելու (ԶԻԼ) փաստից հետո ծառայության վերադարձած զինծառայողներն առաջին հերթին ուղարկվում են առաջնագիծ։ Առաջնահերթ կարգով համալրվում են հենց այն ստորաբաժանումները, որոնք առաջադրանքներ են կատարում ռազմաճակատի ամենալարված հատվածներում, որտեղ ընթանում են ակտիվ մարտական գործողություններ, կան կորուստներ և անձնակազմի համալրման սուր կարիք։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է հնդկական «Pinaka» հրթիռների արտահանումը Հայաստան
Հնդկաստանի Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարեց Solar Defence and Aerospace Limited (SDAL) Նագպուրի գործարանից...
Սիրիայի ՊՆ-ն հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին
Սիրիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է երկրի ողջ տարածքում ռազմական գործողությունների լիակատար դա...
2026 թվականին հնարավոր է ռազմավարական բեկում՝ հօգուտ Ուկրաինայի. Ալեքսանդր Սիրսկի
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ընթացիկ տարում պատերազմում հնարավոր է հաս...
ԱՄՆ-ն կործանիչների էսկադրիլիաներ և հրթիռային պաշտպանության համակարգեր կուղարկի Իրան. ԶԼՄ
Առաջիկա օրերին Պենտագոնը կսկսի կործանիչների էսկադրիլիաներ և հրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել Իրանի մոտ գտնվո...