ԱՄՆ զորքերը դուրս են բերվել Իրաքի Այն ալ-Ասադ ավիաբազայից
ԱՄՆ զորքերը դուրս են բերվել Իրաքի Այն ալ-Ասադ ավիաբազայից, որտեղ տեղակայված էին ԱՄՆ գլխավորած ուժերը Իրաքի արևմուտքում, և իրաքյան բանակը ստանձնել է լիակատար վերահսկողությունը, հայտարարել է Իրաքի պաշտպանության նախարարությունը։
Այն ալ-Ասադը տարիներ շարունակ հյուրընկալել է ԱՄՆ-ի և կոալիցիոն զորքերին և բազմիցս թիրախավորվել է Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների կողմից տարածաշրջանային լարվածության սրման ժամանակահատվածներում, այդ թվում՝ 2020 թվականին ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։
Իրաքի բանակի գնդապետը հաստատել է ամերիկյան ուժերի դուրսբերումը բազայից՝ ասելով, որ որոշ լոգիստիկ խնդիրների պատճառով այնտեղ մնացել են մի քանի զինվորներ։ Նա անվտանգության նկատառումներից ելնելով լրացուցիչ մանրամասներ չի հայտնել։
Դուրսբերման մեկնարկի ժամանակը միանգամից պարզ չէր, բայց սկզբնական պլանը նախատեսում էր, որ հարյուրավոր զորքեր կհեռանան մինչև 2025 թվականի սեպտեմբերը, իսկ մնացածը՝ մինչև 2026 թվականի վերջը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմակայանում հրադադարի շուրջ
Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել Զապորոժիեի ատոմակայանում (ԶԱԷԿ) հրադադարի շուրջ՝ Ատոմային էներգիայի միջազգային գոր...
Բելառուսից Լեհաստան են մտել մի քանի տասնյակ օդային օբյեկտներ․ BBN
Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոն (BBN) պնդում է, որ Բելառուսից երկիր են մտել մի քանի տասնյակ ինքնաթիռներ։«Լեհաստա...
Սիրիական զորքերը առաջ են շարժվում դեպի քրդական տարածքներ
Սիրիական զորքերը ներխուժել են երկրի հյուսիսային քաղաքներ՝ քուրդ մարտիկների կողմից այնտեղից համաձայնեցված նահանջից հետո,...
Եվրոպան արդեն պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ․ Financial Times
Եվրոպան արդեն պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Լատվիայի կենտրոնական բանկի ն...