Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին. Կարպետյան
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում։
Մնում է պարզել միայն մեկ հարց՝ որ թվականից է Թուրքիան աջակցում Փաշինյանին՝ 2018-ից, 2020-ից, թե 2023-ից։
Հավատամիտ իմ ժողովուրդ, մեզ միասնություն է պետք»:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր. «Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը առկա է։ Պարզապես այժմ կան մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են սպասվում, և դա ևս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Նրա այս գործընթացում ունեցած կառուցողական դերակատարումն իսկապես աջակցում ենք։ Անհրաժեշտ է, որ այս գիծը և այս քաղաքական կամքը շարունակություն ունենան»: