19:00 Լուրերը մեկ տողով. Մանկապարտեզի առտառոց դեպք, ՆԱՏՕ-ի գագաթնաժողով և Թրամփի նոր հայտարարությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում երեխաների բերանները կպչուն ժապավենով փակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և ընթանում է նախաքննություն։
• Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Մոսկվայում ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի հետ քննարկել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցության և ներդրումային ծրագրերի ընդլայնումը։
• Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկեն պատերազմի ավարտի հնարավոր ուղիներն ու Ռուսաստանի նկատմամբ ճնշումների ուժեղացումը։
• ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Անկարայում հայտարարել է ռազմական արդյունաբերության ոլորտում տասնյակ միլիարդավոր դոլարների նոր պայմանագրերի մասին։
• ԱՄՆ-ում հայտարարել են, որ Թրամփը G20-ի գագաթնաժողովին հրավիրել է Ադրբեջանի, Ղազախստանի և Ուզբեկստանի նախագահներին որպես անձնական հյուրեր։
• Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է Իրանի հետ համաձայնագիր, սակայն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն կարող է արագ ոչնչացնել երկրի ռազմավարական ենթակառուցվածքները։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծա...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախագահին «Զվա...
17:00 Լուրերը մեկ տողով. Սերժ Սարգսյանի գույքի բռնագանձում, Ծառուկյանի շուրջ գործողություններ և Փաշինյանի հայտարարությունը ՌԴ-ում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. · Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում հայտարարել է, որ Հայաստանը հանձն...
18:00 Լուրերը մեկ տողով. Ռոսատոմի նոր առաջարկը Հայաստանին, ռազմական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ա...