Բրիտանական F-35 կործանիչները Նորվեգական ծովում որսացել են ռուսական ռազմական ինքնաթիռներին
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի F-35B կործանիչները Նորվեգական ծովում որսացել և ուղեկցել են ռուսական ռազմական ինքնաթիռներին, որոնք մոտեցել էին բրիտանական ավիակիրային հարվածային խմբին։ Այդ մասին հայտնել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը։
Բրիտանական կողմի տվյալներով՝ խոսքը ռուսական Տու-142 հակասուզանավային ինքնաթիռների մասին է (ՆԱՏՕ-ի դասակարգմամբ՝ Bear F), որոնք մի քանի անգամ մոտեցել են HMS Prince of Wales ավիակրի գլխավորած խմբավորմանը՝ կատարելով, Լոնդոնի գնահատմամբ, «ոչ անվտանգ և ոչ պրոֆեսիոնալ» մանևրներ։
Նշվում է, որ ռուսական ինքնաթիռները ավիակրի հարևանությամբ նետել են մեծ թվով հիդրոակուստիկ բույներ, որոնք օգտագործվում են սուզանավերի հայտնաբերման և հետևման համար։ Ի պատասխան՝ հուլիսի 2-ին HMS Prince of Wales-ի տախտակամածից օդ են բարձրացվել F-35B կործանիչներ, որոնք որսացել և ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Դեն Ջարվիսը հրաժարվել է հաստատել մամուլի այն տեղեկությունները, թե բրիտանական ավիակիրային խումբը հետևել է Նորվեգիայի ափերի մոտ գտնվող, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերագրվող զբոսանավի տեղաշարժին։ Միաժամանակ նա նշել է, որ բրիտանական կողմը տեղյակ է դրա գտնվելու վայրից և ընդգծել Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ աճող ճնշումը։
Բրիտանական ռազմածովային խումբը գործում է ՆԱՏՕ-ի Arctic Sentry («Արկտիկական պահակ») առաքելության շրջանակում, որը մեկնարկել է այս տարվա փետրվարին՝ Ռուսաստանի ռազմական ակտիվության և Չինաստանի աճող հետաքրքրության ֆոնին Արկտիկայի նկատմամբ։
Ավելի վաղ Լոնդոնը նաև հայտարարել էր «հյուսիսային նավատորմերի» նոր դաշինքի ձևավորման մասին, որի նպատակն է ուժեղացնել պաշտպանությունը Հյուսիսարևմտյան Եվրոպայում և Արկտիկայում։ Դաշինքը հիմնված է Միացյալ էքսպեդիցիոն ուժերի (JEF) ձևաչափի վրա, որում ընդգրկված են Մեծ Բրիտանիան, Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան, Նիդեռլանդները, Շվեդիան և Նորվեգիան։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...