Թրամփը Զելենսկուն կներկայացնի խաղաղության իր ծրագիրը, հետո կզանգահարի Պուտինին
«Kyiv Independent»-ի տվյալներով՝ Ուկրաինայի և ԱՄՆ նախագահները հուլիսի 8-ին Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհանդիպեն՝ քննարկելու պատերազմի ավարտի հնարավոր ուղիները։
«Kyiv Independent» պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ին Անկարայում, որտեղ անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, և կողմերը քննարկելու են պատերազմի դադարեցման հնարավոր տարբերակները։
Ըստ աղբյուրների՝ Կիևում ներկա ժամանակահատվածը նպատակահարմար են դիտարկում Պուտինի նկատմամբ ճնշումները մեծացնելու, ինչպես նաև նրան Զելենսկու հետ անմիջական բանակցությունների մղելու համար։ «Kyiv Independent»-ի զրուցակիցը հայտնել է, որ դրա պատճառներից մեկը հենց Ռուսաստանի ներսում տրամադրությունների փոփոխությունն է, քանի որ ավելի մեծ թվով ռուսներ են ուզում պատերազմի ավարտը, իսկ ներքին դժգոհության ալիքն աճում է, հատկապես՝ բենզինային ճգնաժամի պայմաններում։ Բացի այդ, նշվում է, որ Թրամփը ցանկանում է Զելենսկուն ծանոթացնել Ռուսաստանի հետ հավանական խաղաղության համաձայնագրի սեփական տեսլականին, ինչից հետո ԱՄՆ նախագահը հեռախոսակապով կզրուցի ռուս դիկտատորի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...