12 ժամ շարունակ խուզարկում են Գագիկ Ծառուկյանի առանձնատունը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկության գործընթացը շարունակվում է արդեն 12 ժամ, և նա ընտանիքի հետ միասին գտնվում է ներսում։
Այսօր առավոտվանից սկսած՝ ավելի քան 10 քրեական վարույթների շրջանակներում միաժամանակյա խուզարկություններ են հարուցվել 70-ից ավելի հասցեներում։ Հուլիսի 6-ի վաղ առավոտյան խուզարկություն է սկսվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ Ինչպես հայտնել է ԲՀԿ ղեկավարի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, լայնածավալ քննչական գործողություններ են ծավալվել նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գրեթե բոլոր ձեռնարկություններում, ինչպես նաև այդ ընկերությունների ղեկավարների բնակարաններում։
Օրեր առաջ դատախազությունը Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն էր ուղարկել ԿԸՀ, որը սակայն չէր քննարկվել։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ընդդիմախոսներին, մասնավորապես՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ու ունեզրկելու սպառնալիքներով։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...