Սևանա լճում ջրի մակարդակի նոր աճ է արձանագրվել
Հիդրոլոգիական դիտարկումների համաձայն՝ Սևանա լճի մակարդակը հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում արձանագրել է 2 սմ աճ։
2026 թվականի հունիսի 29-ից հուլիսի 5-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով՝ հուլիսի 5-ի դրությամբ կազմելով 1900.77 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից ավելի է 9 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ՝ 55 սմ-ով։
Նույն ժամանակահատվածում Արփա-Սևան ջրատարի միջոցով Սևանա լիճ է տեղափոխվել 9.979 մլն մ³ ջուր, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հուլիսի 5-ը ներառյալ տեղափոխված ջրի քանակը կազմել է 144.285 մլն մ³։
2026 թվականի հուլիսի 2-ից մեկնարկել է ոռոգման նպատակով ջրառի իրականացումը Սևանա լճից։ Ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի տվյալների՝ հուլիսի 2-ից հուլիսի 5-ը ներառյալ լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 1.731 մլն մ³։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...