Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է ․ Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաև Երեւանի վարչական շրջանները։ Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաև վարչական ղեկավարների շրջանում:
«Մեր աղբյուրը չի բացառում, որ գրեթե բոլոր վարչական ղեկավարներին կփոխեն, սակայն առաջին պլանում այն վարչական շրջանների ղեկավարներն են, որոնց տարածքներում ՔՊ-ն հունիսի 7-ի ընտրություններում քիչ ձայներ է հավաքել։
Բանն այն է, որ եթե ՔՊ թվանկարչությունը հանվի, ապա իրականում մայրաքաղաքում ՔՊ-ի համար բավականին տխուր պատկեր է գրանցվել, եւ դա շատ լավ գիտի իշխանությունը, ու սրանով է պայմանավորված, որ Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների գիշերը չսպասելով արդյունքների մասին ԿԸՀ թվերին, Երեւանից ստացված մի քանի տվյալից հետո շտապեց ասուլիս տալ ու հայտարարել, որ իրենք հաղթել են ու միանձնյա իշխանություն են ձեւավորելու»,- ասվում է հոդվածում։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Փաշինյանի ուղերձը Ռուսաստանին․ պատրաստ ենք լուծել բոլոր խնդիրները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ, հայտարար...