Ռուսաստանը դժգոհ է Շվեդիայից. դեսպանին կանչել են ԱԳՆ
Մոսկվայում Շվեդիայի դեսպանին այսօր կանչել են Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան վճռական բողոք է ներկայացվել հուլիսի 2-ի գիշերը Ստոկհոլմում Ռուսաստանի դեսպանատան վրա երկու անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակման կապակցությամբ։ Այս մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Շվեդական դիվանագիտական առաքելության ղեկավարին մատնանշվել է Շվեդիայի իշխանությունների, դրանց թվում՝ իրավապահ մարմինների փաստացի անգործության անընդունելիությունը՝ այդ երկրում ռուսական արտասահմանյան ներկայացուցչությունների անվտանգության ապահովման ոլորտում իրավիճակի շարունակական վատթարացման պայմաններում, ինչն ուղեկցվում է ԱԹՍ-ների կիրառմամբ նրանց վրա իրականացվող պարբերական հարձակումներով։
Շվեդական կողմից պահանջել ենք խստորեն պահպանել պարտավորությունները՝ ըստ Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի, ինչպես նաև սպառիչ միջոցներ ձեռնարկել նշված միջադեպերին վերջ դնելու համար»,- նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Պետական գաղտնիքի գործով նոր զարգացում․ ՔԿ-ն խոսել է Մալոյանի գործից
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունն...
Արձագանքի կարիք չենք տեսնում. Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին
Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արձագանքի կարիք չեն տեսնում, քանի որ Հայոց Ցեղասպանության զենքայ...
Եվրահանձնաժողովի նախագահը գալիս է Երևան
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով ժամանելու է Հայաստանի Հանրապետութ...