Ֆրանսիայի հարավում անտառային խոշոր հրդեհի պատճառով տարհանվել է ավելի քան 10 հազար մարդ
Հրդեհը բռնկվել է Պերպինյանի մերձակայքում՝ Տրևիլակ բնակավայրի շրջանում, Ֆրանսիական Պիրենեյների նախալեռներում՝ Իսպանիայի սահմանի մոտ։ Այն արդեն ընդգրկել է առնվազն 4 հազար 600 հեկտար տարածք, հայտնել է տեղի պրեֆեկտ Պիեռ Ռենյո դը լա Մոթը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը հայտարարել է, որ իրավիճակը կրկին վատթարանում է, և հրշեջների պայքարը շարունակվում է։ Իշխանությունների գնահատմամբ՝ ուժեղ քամիները կարող են նպաստել կրակի հետագա տարածմանը։
Տեղի բնակիչների խոսքով՝ հրդեհը տներին մոտեցել էր մինչև 300 մետր, իսկ կրակի տարածման արագությունը խուճապային իրավիճակ էր ստեղծել։
Հրդեհի պատճառով Tour de France հեծանվային բազմօրյա մրցավազքի կազմակերպիչները հանդիսատեսին կոչ են արել չմոտենալ երրորդ փուլի ավարտական հատվածին, որպեսզի արտակարգ ծառայությունների մեքենաները կարողանան անարգել հասնել դեպքի վայր։
Մրցավազքի 195,9 կիլոմետր երկարությամբ երրորդ փուլը մեկնարկել է Իսպանիայի Գրանոլյերս քաղաքից և ավարտվելու է Ֆրանսիայի Պիրենե-Օրիանտալ շրջանում գտնվող Լե Անգլ բնակավայրում։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Երեխաների բերանները մանկապարտեզում փակել են կպչուն ժապավենով. ՔԿ
Կոտայքի մարզի գյուղերից մեկի մանկապարտեզում օրեր առաջ գրանցված արտառոց դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...