Քաղաքականություն

Երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման հետ կապված սպասում ենք ՌԴ արձագանքին. Փաշինյան

Marine 1 րոպե 101 դիտում
Երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման հետ կապված սպասում ենք ՌԴ արձագանքին. Փաշինյան

Հարցը քննարկվել է. նաև ՌԴ նախագահի հետ եմ ես առիթ ունեցել խոսելու, նաև Հայաստանի փոխվարչապետը Ռուսաստանի փոխվարչապետի հետ է առիթ ունեցել խոսելու: Մենք սպասում ենք ՌԴ մեր գործընկերների արձագանքին: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, արդյոք Թուրքիայի և Ադրբեջանի հետ երկաթուղային կապի որոշ հատվածների վերանորոգման առումով Ռուսաստանի հետ որևէ հարց քննարկվե՞լ է: 


«Ինչ վերաբերում է պատշաճ ժամկետներին, երեկվա իրադարձությունից հետո պատշաճ ժամկետը հիմա է, և մեր ցանկությունն է, որ դա հիմա արվի, որովհետև պրոցեսներ են տեղի ունենում, որոնց մասին կիրազեկվեք, և այդ պրոցեսները ենթադրում են, որ դա պետք է հնարավորինս արագ անել: Խնդրում ենք Ռուսաստանի մեր գործընկերներին, որ այս հարցով որոշում կայացնեն»,- ասել է Փաշինյանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250