Մոսկվան ակնկալիքներ ունի Հայաստանի նոր կառավարությունից․ Միշուստինի ուշագրավ հայտարարությունը
Մոսկվան ակնկալում է, որ ընտրություններից հետո ձևավորված Հայաստանի նոր կառավարությունը կապահովի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը բարեկամության և բարիդրացիության ոգով, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք հույս ունենք, որ քվեարկությունից և ընտրություններից հետո ձևավորվող նոր կառավարությունը կապահովի ռուս-հայական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ բարեկամության, բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահերի հաշվառման ոգով», - ասել է Ռուսաստանի վարչապետը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև․ «Մենք շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում մեր մասնակցությամբ և շահագրգռված ենք, որ ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված մեխանիզմները գործեն պլանային ռեժիմով։ Կարծում եմ՝ սա ԵԱՏՄ հետագա զարգացման շահերից է բխում»,- նշել է նա։
Միշուստինը նաև նշել է, որ Եկատերինբուրգ կատարած այցը Փաշինյանի առաջին արտասահմանյան այցն էր Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...