ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը նախահարձակ չի եղել, միայն արձագանքել է իրեն ուղղված սպառնալիքներին. Իվետա Տոնոյան
ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի շուրջ ընթացող զարգացումներին՝ հայտարարելով, որ դրանք հաջորդել են նախընտրական շրջանում հնչած սպառնալիքներին։
Նրա խոսքով՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվացել են Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչող ֆիզիկական, տնտեսական և քաղաքական հաշվեհարդարի սպառնալիքները։
«Գագիկ Ծառուկյանը երբևէ այս գործընթացում նախահարձակ չի եղել։ Նա միայն արձագանքել է իրեն ուղղված սպառնալիքներին ու վիրավորանքներին»,- նշել է Տոնոյանը։
ԲՀԿ խոսնակի խոսքով՝ Ծառուկյանը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում իջնել քաղաքական հակառակորդների մակարդակին, սակայն, նրա գնահատմամբ, նույնիսկ այդ հայտարարություններից հետո իշխանության ներկայացուցիչների կողմից շարունակվել է ոչ պատշաճ և ոչ քաղաքական հռետորաբանությունը։
«Գագիկ Ծառուկյանը հարյուրավոր անգամներ ասել է, որ իր «կլասը» չի գցելու, սակայն այդ ամենից հետո էլ շարունակվել են ոչ քաղաքական և վիրավորական արտահայտությունները, որոնցից որոշներին նա ստիպված է եղել պատասխանել նույն տերմինաբանությամբ»,- ասել է Իվետա Տոնոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում վարորդական իրավունքի հարցաշարը կփոխվի. Տեսական քննության արդյունքները ուժի մեջ կլինեն 2 տարի
ՀՀ–ում վարորդական իրավունքի տեսական քննության դրական արդյունքները մեկ տարվա փոխարեն կպահպանվեն 2 տարի, որպեսզի քաղաքացին...
Եկել եմ՝ ձեզ աշխատավարձ տամ․ Ալեն Սիմոնյան
«Պարոն Մինասյան, ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք գալիս, իսկ դուք գալիս եք՝ չգիտեմ ինչի համար։ Եկել եմ, որ ձեզ աշխատա...
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը: Այս մասին AuroraNews-ին հայտնեցին Քննչական Կոմիտեից։ Նշվում է, որ նա ձերբակալվել է...
Նիկոլ Փաշինյանը չի կարող ոչ մեկից ոչինչ խլել․ Կարապետյանը «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի մասին
Սամվել Կարապետյանը իր գործով դատից հետո անդրադարձել է «Արարատցեմենտի» և ՀԷՑ-ի վերաբերյալ լրագրողների հարցերին՝ նշելով, ո...