Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր սրման ֆոնին Իսրայելի բանակը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի. ԶԼՄ
Իրանի շուրջ իրավիճակի հնարավոր սրման ֆոնին Իսրայելի անվտանգության և քաղաքացիական ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Այս մասին հաղորդել է «Intelli News» Telegram ալիքը։
Տեղեկացվում է, որ վերջին ժամերին Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի ստորաբաժանումներում բարձրացրել է մարտական պատրաստվածությունը։
Միևնույն ժամանակ, ճշգրտվել են ՀՕՊ համակարգի տարրերը։ Մայքլ Շեմեշի խոսքով՝ վերջին 24 ժամվա ընթացքում փոխվել են ՀՕՊ տեղակայման պարամետրերը, այդ թվում՝ «Երկաթե գմբեթ» մարտկոցների տեղակայումը:
Ռազմական միջոցառումներին զուգահեռ, ակտիվացել են նաև քաղաքացիական նախապատրաստությունները։ Իսրայելական հիվանդանոցներին հանձնարարվել է նախապես պատրաստվել արտակարգ գործողություններին։
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է հնդկական «Pinaka» հրթիռների արտահանումը Հայաստան
Հնդկաստանի Պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարեց Solar Defence and Aerospace Limited (SDAL) Նագպուրի գործարանից...
Ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել Իրանի սահմանի մոտ. ԶԼՄ
Ամերիկյան Northrop Grumman MQ-4C Triton հետախուզական անօդաչու թռչող սարքը նկատվել է Իրանի սահմանի մոտ, հաղորդում է ՌԻԱ Ն...
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters
ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։ Մ...
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան տարհանում են իրենց զորքերը Կատարի ավիաբազայից
ԱՄՆ-ն սկսել է որոշ զորքերի տարհանումը Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազայից և Մերձավոր Արևելքի մի քանի այլ բազաներից, Axios-ին հա...