Թրամփի խոստումը. ինչ զարգացումներ են սպասվում Իրանում
Դեկտեմբերի 28-ին Իրանում սկսված բողոքի ցույցերը ըստ էության արտակարգ դրություն են ստեղծել երկրում: Բողոքի ալիքը հատկապես թափ հավաքեց հունվարի 8-ին, Իրանում բողոքի երթեր անցկացնելու` 1979 թվականին տապալված իրանական շահի ժառանգ Ռեզա Փեհլևիի կոչից հետո: Հիշենենք, որ սկզբնական փուլում ցուցարարների դժգոհության հիմնական պատճառը գնաճն էր: Երեկ Իրանի իշխանությունները եռօրյա սուգ հայտարարեցին ի հիշատակ ցույցերի ժամանակ զոհված հարյուրավոր քաղաքացիների: Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Իրանի ուժայինները սկսեն սպանել ցուցարարներին, ապա իրենք ստիպված կլինեն միջամտել: Թրամփը շարունակ իր աջակցությունն է հայտնում Փեհլևիի կողմնակիցներին բայց...:
Վերլուծելով ստեղծված իրավիճակը փորձենք հասկանալ թե ինչ հավանական զարգացումներ և հանգուցալուծում է սպասվում: Փաստենք թերևս, որ Իրանում բռնկված դժգոհության ալիքն աննախադեպ է իր ծավալով. որոշ աղբյուների համաձայն բողոքի ակցիաների մասնակիցների քանակը գերազացում է մեկ միլիոնը: Իրանի իշխանություններն այն զսպելու համար ուժ են կիրառում ինչի հետևանքով զոհերի թիվն օր օրի ավելանում է: ԱՄՆ նախագահը սակայն դեռևս ձեռնպահ է մնում իր խոստումը կատարելուց, ինչը խոսում է այն մասին, որ Թրամփը այնուամենայնիվ զգուշանում է կտրուկ գործողությունների դիմելուց: Ուստի, այս պահին իրադարձությունների զարգացման հավանական սցենարը թերևս այնպիսին է. Իրանի իշխանությունները գործի դնելով ուժային կառույցների ողջ պոտենցիալը կկարողանան նվազեցնել ցույցերի ինտենսիվութունը:
Այս համատեքստում հավանական է նաև, որ Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խեմանեի իշխանությունը որոշակի զիջումների գնա, մասնավորապես սոցիալ տնտեսական ոլորտում: Չի բացառվում նաև, որ Խամենեին աշխատանքից ազատի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների դժգոհության ալիքը մեղմելու համար: Այս քայլերը սակայն ժամանակավոր լիցքաթափումից զատ այլ էֆեկտ չեն կարող ունենալ, քանզի համակարգային փոփոխություն ուղղակի տեղի չի ունենա: Մասնավորապես, արմատացած դժգոհության ֆոնին ներքաղաքական ճգնաժամը էլ ավելի կխորանա: Բնական է, որ ուժի կիրառմամբ ցույցերի զսպումը հատկապես արևմուտքի կողմից կմեծացնի ճնշումը Խեմենեի իշխանության նկատմամբ: Արդեն իսկ կարող ենք փաստել, որ հարևան երկրում ձևավորվում է մի նոր իրավիճակ:
Իսրայելի դեմ մղված պատերազմին հաջորդած ներքին խժդժությունները որոշակիրոեն թուլացրել են իսլամական պետության դիրքերը:Այս փուլում Իրանի բարձրագույն ղեկավարին ըստ ամենայնի կհաջողվի պահպանել իշխանությունը, բայց...: Կարծում ենք պարզ է, որ հատկապես ԱՄՆ-ն որդեգրել է Իրանում իշխանափոխություն իրականացնելու պերմանենտ տարբերակը:
Դավիթ Ջալալյան
Նմանատիպ հոդվածներ
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...
Իրանը զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին հնարավոր հարվածների մասին
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգների ցանկացած միջամտություն երկրի ներսում ընթացող բողոքի ակցիաներ...
Դատախազությունը պահանջել է Սամվել Կարապետյանի կալանավորումը․ Արամ Վարդևանյան
2026 թվականի հունվարի 5-ին, այսինքն 2026 թվականի առաջին աշխատանքային օրը Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի կողմից...
Մեր հերթական դղյակը․ Տարոն Չախոյան
Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի...