Նախընտրում եմ միտքս ու հոգիս ուրիշների համար անտեղի «դատարկելու» փոխարեն, շարունակաբար լցնել․ Հակոբյան
«Պոզիտիվ մտածողության զորությունը». այս փոքրիկ ու թեթև բովանդակությամբ գիրքը ընտրեցի հունվար ամսվա ուղեկցող ընթերցանության համար։ Այս մասին գրել է Աննա Հակոբյանը։
«Այս փուլում, գիտեք, ընթերցելը իմ առաջնային գործն է, բայց դա վերաբերում է մասնագիտական 300-500 էջերով բարդ գրականությանը։ Այս գիրքը կծառայի որպես հաճելի ժամանց։
Ես իհարկե կարող եմ որպես ժամանց ընտրել բամբասանքը կամ հարևանների անձնական կյանքը քննարկելը, բայց դա կլինի սպառողական ժամանց, որն ինձանից ահագին էներգիա կտանի, դիմացը չտալով ոչինչ։
Մինչդեռ՝ նախընտրում եմ միտքս ու հոգիս ուրիշների համար անտեղի ու անիմաստ «դատարկելու» փոխարեն, շարունակաբար լցնել՝ նոր գիտելիքներով, էմոցիաներով, եզրակացություններով։
Մի խոսքով, հունվարի վերջին անպայման կասեմ՝ կարդացի՞, թե՞ մեծ-մեծ խոսում եմ հիմա»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն էլ «тренажер»-ի վրա պարապելն է. ընկնելու ենք անխուսափելիորեն. Փաշինյան
Հիմա՝ ինչպես մնացած բոլոր դեպքերում, կա մեկ քննադատություն. ավելի լավ նախապատրաստվեիք՝ նոր անեիք: Ես երկար մտածել եմ այս...
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. մանրամասներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով հետվճարի միջոցո...
Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ հրապարակած փաստաթղթերի մասին
Հայ առաքելական եկեղեցում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն անդրադարձել է ի...
Կառավարությունը մաքսատուրքի արտոնություն է տրամադրում գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնողներին․ Պապոյան
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում խոսել է Կառավարության աջակցության ծրագրերից մեկի՝...