Թրամփը հրաժարվել է ժամկետներ նշել Ուկրաինայի շուրջ խաղաղ կարգավորման համար
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի կարող սահմանել որևէ կոնկրետ ժամկետ Ուկրաինայի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն հույս է հայտնել, որ համաձայնությունը կհասցվի ոչ շատ հեռավոր ապագայում։
Պատասխանելով հարցին՝ արդյոք հնարավոր է 2026 թվականին սահմանել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի որևէ «դեդլայն», Թրամփը ընդգծել է, որ նման մոտեցումը նպատակահարմար չի համարում։
«Ես դեդլայններ չեմ սահմանում, բայց կասեմ այսպես. օրինակ՝ Թաիլանդն ու Կամբոջան։ Ես շատ հպարտ էի այդ հարցում իմ դերով։ Սպասեք մի պահ՝ նրանք կրկին հակամարտություն սկսեցին, և ես դա կարգավորեցի։ Դրա համար ինձ տալիս եմ քառորդ միավոր։ Այժմ ես ունեմ ութ և քառորդ միավոր, քանի որ Թաիլանդն ու Կամբոջան նորից սկսեցին, բայց հիմա ամեն ինչ կարգին է»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Խոսելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի մասին՝ Թրամփը նշել է, որ, իր գնահատմամբ, ինչ-որ պահի կողմերը կհասնեն համաձայնության։
Նմանատիպ հոդվածներ
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ. Փաշինյան
Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար...
Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել պաշտոնից. Ռուբինյան
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:...
Գարեգին Երկրորդը թերագնահատում է մեր հոգևոր ուժը. Աննա Հակոբյան
Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, 2018 թվականին տեր կանգնեցինք մեր ազատությանը և քաղաքացիական իրավունքներին` անարժան մարդկանց թույլ...
Կանխատեսվում է դժվարին տարի Զելենսկու համար. The Guardian
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 2026 թվականին կարող է բախվել լուրջ քաղաքական և սոցիալական դժվարությունների: Այս մա...